Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձավ 1/8 եզրափակիչի 16 մասնակիցներից 14-ը։
Դեկտեմբերի 1-ին խմբային փուլի հանդիպումներն ավարտվեցին E եւ F խմբերում։
1/8 եզրափակիչ դուրս եկավ Մարոկկոն ու աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան եւ Ճապոնիան ու Իսպանիան։
Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգրեր նվաճել էին աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, Ավստրալիան, Ամերիկայի գավաթակիր Արգենտինան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Աֆրիկայի չեմպիոն Սենեգալը, Անգլիան, ԱՄՆ-ի թիմը։
Երկու հաղթանակներից հետո ուղեգրերն ապահովել են նաեւ Բրազիլիան ու Պորտուգալիան։
Հայտնի է նաեւ 1/8 եզրափակիչի վեց զույգ։
ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ
Դեկտեմբերի 3
Նիդեռլանդներ — ԱՄՆ՝ 19:00 (Երեւանի ժամանակ)
Արգենտինա — Ավստրալիա` 23:00
Դեկտեմբերի 4
Ֆրանսիա — Լեհաստան` 19:00
Անգլիա — Սենեգալ՝ 23:00
Դեկտեմբերի 5
Ճապոնիա — Խորվաթիա` 19:00
G1 — H2` 23:00
Դեկտեմբերի 6
Մարոկկո — Իսպանիա` 19:00
H1 — G2` 23:00
G խումբ
Մրցաշարային դրություն 2 տուրից հետո․ Բրազիլիա՝ 6 միավոր, Շվեյցարիա՝ 3, Կամերուն՝ 1, Սերբիա՝ 1։
H խումբ
Մրցաշարային դրություն 2 տուրից հետո․ Պորտուգալիա՝ 6 միավոր, Գանա՝ 3, Հարավային Կորեա՝ 1, Ուրուգվայ՝ 1։