Ուկրաինան միացել է Իսպանիայի եւ Պորտուգալիայի համատեղ հայտին 2030թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համար, հաղորդում են Իսպանիայի եւ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիաների մամուլի ծառայությունները։
«Վստահ եմ, որ մեր հայտն ավելի է հզորացել։ Ֆուտբոլը գլոբալ է, եւ եթե այն կարող է փոխել մարդկանց կյանքը, պետք է օգտագործել այդ հնարավորությունը»,- ասել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը։
ԱԱ-2030-ի անցկացման համատեղ հայտ են ներկայացրել նաեւ Եգիպտոսը, Հունաստանն ու Սաուդյան Արաբիան, նաեւ Ուրուգվայը, Արգենտինան, Պարագվայն ու Չիլին։