‘Աբաշիձե. Վրաստանը Ռուսաստանից ակնկալում է վիզաների վերացում’

908

Վրաստանը շահագրգռված է Ռուսաստանի կողմից վիզաների վերացման հարցում, այս մասին հայտարարել է վրաց-ռուսաստանյան հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: «Ի՞նչ է ակնկալում Վրաստանը Ռուսաստանից: Առաջընթաց քայլ կլինի, եթե Ռուսաստանը վերացնի վիզային ռեժիմը երկու երկրների միջև, ինչպես ավելի վաղ իր կողմից արել է Վրաստանը»,- Росбалт-ի փոխանցմամբ՝ասել է Աբաշիձեն: Նա նաև ընդգծել է, որ Արևմուտքը Վրաստանին ու Ռուսաստանին հնարավորություն է տվել ինքնուրույն կարգավորելու իրենց հարաբերությունները: Աբաշիձեն նշել է, որ դեկտեմբերի 13-ին կամ 14-ին Ժնևում նախատեսված հանդիպումը ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ տեխնիկական բնույթ է կրելու և նվիրվելու է նման բանակցությունների ձևաչափը, թեմատիկան և պարբերականությունը որոշակիացնելուն: 

Նախորդ հոդվածը‘Սթրոս-Կանը հաշտության է եկել սպասուհու հետ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՀ ներկայացուցիչը՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մասին. Շատ ավելին կարելի էր անել’