‘Աբասը ՄԱԿ-ից խնդրում է պաշտպանել պաղեստինցիներին’

1156

Կիրակի օրը Պաղեստինի վարչակարգի նախագահ Մահմուդ Աբասը դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով պաղեստինցիներին վերցնել «միջազգային պաշտպանության» տակ: Աբասը պաշտոնական նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին է փոխանցել գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ռոբերտ Սերրիի միջոցով:

«Մենք դիմում ենք պաղեստինյան տարածքներին և պաղեստինցի ժողովրդին միջազգային պաշտպանություն տրամադրելու խնդրանքով: Իսրայելը բոլոր սահմաններն անցել է, և հարկավոր է դադարեցնել բռնությունը պաղեստինցի ժողովրդի հանդեպ»,- ասվում է Աբասի նամակում:

Այդ ընթացքում Վիեննայում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները Իրանի միջուկային ծրագրի քննարկման շրջանակներում անդրադարձել են նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացմանը:

Կիրակի օրը աշխարհի մի շարք երկրներում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Գազայի հատվածում ռազմական գործողությունների դեմ և ի պաշտպանություն պաղեստինցիների: Ավստրալիայում ցուցարարները հակաիսրայելական կարգախոսներ են հնչեցրել, Աֆղանստանում նրանք ավելի արմատական դիրքերից են հանդես եկել՝ այրելով Իսրայելի դրոշը և վարչապետ Բինիամին Նեթանյահուի պատկերը և վանկարկելով՝ «Մա՛հ Իսրայելին, և մա՛հ ԱՄՆ-ին», փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հիմնանորոգման աշխատանքների պատճառով կդադարեցվի Երևան-Սևան-Իջևան ճանապարհի երթևեկությունը’
Հաջորդ հոդվածը‘Մյուլերը լրագրողին. «Ոսկե խաղակոշիկները» կարող ես մտցնել…’