‘Աբդուլահ Գյուլ. Իսրայելի բնակեցման քաղաքականությունը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը’

898

Պաղեստինի օկուպացված տարածքներում Իսրայելի վարած բնակեցման քաղաքականությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է, ելույթ ունենալով Կահիրեում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում՝ այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հաղորդում է CNN Turk-ը: Ըստ Գյուլի՝ այդ քաղաքականությունը նաև սպառնում է Պաղեստինի՝ որպես անկախ պետության անվտանգությանը:

Հունվարին ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողների առջև ելույթ ունենալիսՊաղեստինի ԱԳՆ ղեկավար Ռիյադ ալ-Մալիկին հայտարարել էր, որ իր ժողովուրդը պատրաստ է հայցադիմում ներկայացնելու Միջազգային քրեական դատարան՝ ընդդեմ Իսրայելի, եթե վերջինս չհրաժարվի Երուսաղեմի շուրջ բնակավայերի շինարարության պլաններից, հաղորդում է Trend-ը: 

Նախորդ հոդվածը‘Իրանը կվերացնի մուտքի վիզաները Եգիպտոսի զբոսաշրջիկների և գործարարների համար’
Հաջորդ հոդվածը‘Դի Մարիան կլքի «Ռեալը» Մոուրինյոյի հետ միասին’