‘
«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը այսօր թիմի երկրորդ կազմում 65 րոպե է անցկացրել ֆրանսիական 2-րդ լիգայի «Իստրայի» հետ խաղում:
33-ամյա ֆուտբոլիստը երկարատեւ ընդմիջումից հետո է ֆուտբոլ վերադառնում, ինչը կապված էր 2012թ. ապրիլին լյարդի փոխպատվաստման վիրահատության հետ: Վերջին հանդիպումը «Բարսելոնայի« կազմում Աբիդալը անցկացրել է 2012թ. փետրվարի 26-ին՝ «Ատլետիկոյի» դեմ:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը մարզումները վերսկսել էր դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն բժիշկները նրան թույլատրել են լիարժեք խաղալ միայն այս տարվա փետրվարին, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
‘