‘
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը արձագանքել է այն նորությանը, թե 2012-ին իրեն փոխպատվաստված լյարդը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով:
«Ես ինձ պարտավորված եմ զգում հայտնելու իմ տխրության ու սրտնեղածության մասին՝ կապված լյարդի ենթադրյալ փոխպատվաստման մասին վերջին նորությունների հետ:
Ընտանիքիս, բժշկական անձնակազմի ու բոլորի նկատմամբ հարգանքից ելնելով, ովքեր եղել են նման իրավիճակում, ուզում եմ ներողություն խնդրել, եթե ինչ-որ պահի ձեր մոտ կասկածներ են առաջացել այդ նորության անհիմն լինելու մեջ:
Իմ զարմիկ Ժերարը նվիրաբերել էր իր լյարդը, որպեսզի փրկի իմ կյանքը, և ես անասելի երախտապարտ եմ իրեն: Անհրաժեշտ բոլոր գործողությունները ժամանակին ուսումնասիրվել են: Ինչպես նաև առկա են բժշկական բոլոր փաստաթղթերը, որոնք հավաստում են դա», — գրել է Աբիդալը «Թվիթերում»:
‘