Աբխազիայի խորհրդարանը վավերացրել է «Պիցունդա» ամառանոցը ՌԴ-ին փոխանցելու պայմանագիրը

392

Աբխազիայի խորհրդարանը արտահերթ նստաշրջանում վավերացրել է «Աբխազիայի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022 թ․ հունվարի 19-ին Մոսկվայում ստորագրված պայմանագիրը՝  այդ օբյեկտը Ռուսաստանի Դաշնությանն ի սեփականություն հանձնելու և տնօրինելու վերաբերյալ»։

Այդ մասին հայտնել է Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան խորհրդարանի շենքի մոտ հավաքված ընդդիմության և հանրության ներկայացուցիչներին, որոնք հանդես են գալիս պայմանագրի վավերացման դեմ։

Հանրությանը զայրացրել են պայմանագրում նշված կոորդինատները և պայմանագիրը խախտելու դեպքում այն  երրորդ կողմի փոխանցելու հնարավորությունը։

Խոսնակը նշել է, որ խորհրդարանում մի շարք պատվիրակությունների են ընդունել, քննարկվել են տարբեր առաջարկներ՝ հանրապետության անվտանգությունն ապահովելու համար։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը և Իսրայելը քննարկել են Գազայում մարտերի ինտենսիվության նվազեցումը
Հաջորդ հոդվածըԵՄ-ն քննարկում է Ուկրաինային 20 մլրդ եվրո ֆինանսավորելու պահեստային պլանը