‘Աբխազիայում տեղի կունենա Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու օծման արարողությունը’

747

Նոյեմբերի 5-ին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում տեղի կունենա Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Եկեղեցու օծման նպատակով քաղաք կժամանի Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը:

Եկեղեցին կառուցվել է տեղի և սփյուռքի հայերի ֆինանսավորմամբ: Ինչպես «ASPNY Press»-ին հաղորդել է Սուխումի հայ համայնքի խորհրդի նախագահ Սուրեն Կերսելյանը, Գագրայում հայկական եկեղեցի կառուցելու միտք կար դեռ 1989թ.: Նոր եկեղեցու էսքիզային նախագիծը պատրաստվել է Սուրբ Էջմիածնում: 1992թ. մայիսի 12-ին հաստատված նախագծով, եկեղեցին պետք է կառուցվեր հայկական ավանդական ոճով ու դրա համար Հայաստանից տուֆ էր բերվել, սակայն խանգարել է վրաց-աբխազական պատերազմը: 1994թ. եկեղեցին կառուցելու համար տարածք էր հատկացվել: Տարածքն օծել էին ու վրաց-աբխազական պատերազմի զոհերին նվիրված հուշարձան տեղադրել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կառուցման աշխատանքները չէին սկսվում:

 

Նախորդ հոդվածը‘ՌԴ Կիրովի շրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից մահացել է 2 հայ’
Հաջորդ հոդվածը‘«Ռուսական մարշի» մրսած մասնակիցների սիրտը հայկական կոնյակ է ուզել’