‘Աբխազիան կարող է ճանաչել ԴԺՀ-ի ինքնիշխանությունը’

814

Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարության հետ քննարկել է ԴԺՀ-ի ինքնիշխանության ճանաչման հարցը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ինքնահռչակ հանրապետության ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Կոֆմանը:

Աբխազիայի պատվիրակությունը, վարչապետ Բեսլան Բուտբայի գլխավորությամբ, նոյեմբերի 26-ին այցով ժամանել է ԴԺՀ:

Հունիսի 20-ին ինքնահռչակ ԴԺՀ գերագույն խորհուրդը դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել իր ինքնիշխանությունը: Նման ուղերձներով  դիմել են նաև Սերբիայի և Հարավային Օսիայի խորհրդարաններին: Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը նույնպիսի խնդրանքով ՄԱԿ-ին դիմել է մայիսի 19-ին: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Լը Պենը անհեթեթ է անվանել 40 մլն եվրո վարկ պահանջելու վերաբերյալ հայտարարությունները’
Հաջորդ հոդվածը‘Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել է Իրանի քաղաքացի’