‘Աբովյան փողոցում տեղադրված կոնստրուկցիաներն ապամոնտաժվել են’

707

Աբովյան փողոցում տեղադրված կոնստրուկցիաներն ապամոնտաժվել են: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը.

«Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների տեղում երկաթյա կոնստրուկցիաների տեղադրման վերաբերյալ հուլիսի 11-ին որոշ լրատվամիջոցներով հնչեցված ահազանգի հետքերով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները նույն օրը եղել են տեղում և, անմիջապես կասեցնելով շինարարական աշխատանքները, ձեռնամուխ են եղել արդեն տեղադրված կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքներին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 12-ի վաղ առավոտյան արդեն տարածքը բերվել է նախկին տեսքին»,-ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ֆոտոլրագրող Գ. Շամշյանը լուսանկարել էր, թե ինչպես էին Աբովյան փողոցում ինչ-որ անձինք, որոնք ժամանել էին «գոլդ» համարանիշներով «երկաթյա նժույգներով» երկաթյա կոնստրուկցիաներ էին տեղադրել տալիս նշված հատվածում»,-նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘«Նոյան Տապան»-ը արձագանքել է մեր հրապարակմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Արաբկիրի դատախազը ազատվել է աշխատանքից’