‘Աբու Տրդատ Ալ Լիունի. Բռնապետության դեմ պայքարի առանձնահատկությունները’

1655

Ցանկացած քաղաքական ուժ, որն այսօր կամ շոշափելի ապագայում կփորձի իրական պայքար ծավալել՝ բռնապետությանն իր կամքը պարտադրելու նպատակով, ուզած թե չուզած, կամա թե ակամա դիմելու է հետեւյալ քայլերի.

ա. Քաղաքական ուժերի լայն համախմբում՝ անկախ բոլոր համակրանքներից եւ հակակրանքներից, անկախ նախկինում եղած-չեղածից (բացառությամբ որոշ ծայրահեղ դեպքերի), անկախ գաղափարական տարաձայնություններից, որովհետեւ չկա եւ չի կարող լինել բռնապետության դեմ իրական քաղաքական պայքար՝ առանց այդպիսի լայն համախմբման, առանց շարժման կամ ճակատի ձեւաչափի ստեղծման, եթե, իհարկե, նպատակներն իրոք իրական են, այլ ոչ թե խորհրդանշական կամ էլ նմանակային (իմիտացիոն):

բ. Ներիշխանական խմբավորումների հետ աշխատանք, այդ թվում՝ ամենեւին էլ ոչ ամենադուրեկան դեմքերի հետ. առանց ներիշխանական պառակտումների, առանց իշխանության միասնության, իշխող խմբի կամքի ջլատման՝ չկա եւ չի կարող լինել հաջողություն բռնապետության դեմ պայքարում: Համաշխարհային պատմությանը հայտնի չեն նման օրինակներ:  

գ. Արտաքին ուժերի տվյալ պահի բալանսը հաշվի առնելը՝ անկախ բոլոր համակրանքներից եւ հակակրանքներից: Իհարկե, սա էլ՝ այն դեպքում, եթե քո բուն նպատակներն ու գործունեության բուն կենտրոնը սեփական երկիրն է եւ սեփական երկրում է, այլ ոչ թե համաշխարհային կոմունիզմն է, համաշխարհային դեմոկրատիան կամ էլ պարզապես օտարեկրյա շահերի չորով սպասարկումը:

դ. Զանգվածային եւ կենտրոնացված հրապարակային գործողությունների հայտնի զինանոցի օգտագործում: 

Նախորդ հոդվածը‘Բեռնար Շալանդ. «Արդյունքից զարմացած չեմ. գիտեինք, որ աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ ենք խաղալու»’
Հաջորդ հոդվածը‘Էրեբունի-Երևանի վրա ծախսած գումարը քաղաքապետարանը գաղտնի է պահում. «Ժողովուրդ»’