‘
Ղրիմի տրանսպրոտի նախարար Անատոլի Ցուրկինը հաղորդել է, որ նոյեմբերի 17-ին, Երևանի ժամանակով 15:00-ին «Զվարթնոց» օդանավակայանից կկայանա Երևան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթ, իսկ նախորդ օրը կայացել է Սիմֆերոպոլից Երևան առաջին թռիչքը:Մինչդեռ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում կրկին հերքել են այդ տեղեկատվությունը: «ՔԱԳՎ չի դիտարկում Երևան-Սիմֆերոպոլ և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթ իրականացնելու հայտ, այդպիսի չվերթ գոյություն չունի», — հայտարարել է ՔԱԳՎ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:
Սակայն Սիմֆերոպոլ-Երևան չվերթը գնարցված է «Սիմֆերոպոլ» օդանավակայանի կայքում: Իսկ ավելի վաղ Ղրիմի տրանսպորտի նախարարը պարզաբանել էր, որ չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ: Թռիչքի տևողությունը, նրա խոսքով, կկազմի 45 րոպե:
‘