‘Աբրահամ Խաշմանյանը կարող է գլխավորել Կարագանդայի «Շախտյորը» ‘

2398

‘

Դեկտեմբերի 2-ին լրացել են «Ալաշկերտի» մարզիչների պայմանագրերի ժամկետները: Ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագրերը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Միևնույն ժամանակ, մարզչական շտաբում ընդգրկված Արկադի Չիլինգարյանը, Արմեն Տոնոյանը և Արմեն Կիրակոսյանը կշարունակեն աշխատանքն ակումբում: «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկայում:

— «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Կարագանդայի «Շախտյորում» կարիերան շարունակելու մտադրություն ունեցող մարզիչներին` մաղթելով նրանց հաջողություն հետագա կարիերայում,- նշված է ակումբի պաշտոնական կայքում:

Հատկանշական է, որ ավելի վաղ СИА SPORTINFORM-ը հայտնել էր, որ ղազախական «Շախտյորը» կարող է գլխավորել «Ալաշկերտի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: 

СИА SPORTINFORM-ը նշել է, որ «Ալաշկերտից» առաջ 50-ամյա Խաշմանյանն աշխատել է «Միկայում», «Արարատում», «Գանձասարում», «Կիլիկիայում» և «Բանանցում», ինչպես նաև Հայաստանի պատնեկան և երիտասարդական հավաքականները:

Աղբյուրը հավելել է, որ Խաշմանյանի համար Կարագանդան պատահական քաղաք չէ: Բանն այն է, Խաշմանյանի ընտանիքին է պատկանում Կարագանդայի հայտնի ռեստորաններից մեկը:

Հավելենք, որ «Շախտյորը» չի երկարաձգել պայմանագրի ժամկետը թիմի գլխավոր մարզիչ Սաուլյուս Շիրմյալիսի հետ մրցաշրջանի ավարտից հետո:

‘

Նախորդ հոդվածը‘Հայտնի է Հյուսիսային Կորեայի դիկտատոր Կիմ Չեն Ընի սիրելի ակումբը’
Հաջորդ հոդվածը‘Կուրտուան մտադիր է վերադառնալ Իսպանիա’