‘Աբրահամ Խաշմանյանը չի գլխավորի Հայաստանի հավաքականը’

2891

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներից մեկը՝ Աբրահամ Խաշմանյանը, չի ստանձնի ազգային ընտրանու ղեկը: Պատճառն այն է, որ նա աշխատանքի է անցնում այլ ակումբում, որի հետ արդեն համաձայնության է եկել:

Հիշեցնենք, որ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է Վարդան Մինասյանի հեռանալուց հետո, և արտասահմանցի մի շարք մարզիչների, մասնավորապես Ջանի դի Բիազիի հետ ազգային թիմը գլխավորելու հիմնական թեկնածու էր համարվում նաև Աբրահամ Խաշմանյանը, ով «Ալաշկերտը» լքելուց հետո առայժմ այլ աշխատանքի չի անցել:

Նախորդ հոդվածը‘| Լա Լիգա. Մադրիդի «Ռեալ»-ը չկարողացավ կոտրել «Ատլետիկո»-ի դիմադրությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ֆերդինանդ. «Յունայթեդի» ղեկավարությունը խոսակցություն կունենա մարզչի ապագայի և թիմի վերաբերյալ»’