‘
Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրահիմովիչը թիմի ներկայիս մարզիչ Անտոնիո Կոնտեի վերաբերյալ նոր որոշում է կայացրել:
Ինչպես հայտնում են իսպանական մի շարք լրատվամիջոցներ, Աբրահիմովիչը որոշել է չհեռացնել իտալացի մասնագետին:
Այս որոշման պատճառն այն է, որ թիմի ֆուտբոլիստներից շատերը դեմ են Կոնտեի հեռանալուն: Բացի այդ, իտալացի մասնագետին հեռացնելու դեպքում «Չելսի»-ն ստպված կլինի խոշոր փոխհատուցում տալ Կոնտեին:
‘