‘
Ռոման Աբրամովիչը ժամանել է Թուրին, որպեսզի օգնի գործակալ Ֆալի Ռամադանին՝ թուրինյան «Յուվենտուսի» երկու խաղացողին ձեռք բերելու բանակցություններում։
Հաղորդում են, որ սկզբում ակումբը նախատեսել էր 80 միլիոն եվրոյով ձեռք բերել Իգուաինին և Ռուգանիին, սակայն իտալական ակումբը Իգուաինին գնահատել է 80 միլիոն եվրո, իսկ Ռուգանիին՝ 40 միլիոն, ինչն անակնկալի է բերել անգլիական ակումբի ղեկավարությանը։
Գործակալ Ֆալի Ռամադանի շնորհիվ «Չելսիին» հաջողվել է արգենտինացի հարձակվողի տրանսֆերային արժեքն հասցնել մինչև 60 միլիոն եվրո, բայց Ռուգանիի տրանսֆերի շուրջ բանակցություններում գործակալը չի կարողացել հաջողության հասնել, ուստի օգնության է հասել անգլիական ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը։ Նա երեկ հանդիպել է «Յուվենտուսի» գործադիր տնօրեն Ֆաբիո Պարատիչի հետ։
«Չելսիի» սեփականատերը հույս ունի, որ համատեղ ջանքերով կկարողանան 80 միլիոն եվրոյի փոխարեն 100 միլիոն եվրոյով լուծել հարցը։ Բացի դրանից՝ հաջող բանակցությունների արդյունքում Ռամադանին 5 միլիոն եվրոյի բոնուս կստանա։
‘