‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե ՄոուրինյունԱՊԼ-ի 11-րդ տուրում կայանալիք «Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից հետո ընթրիքի հրավեր է ստացել լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչից: Նման տեղեկությունների է տիրապետում The Sun-ը:
Հիշեցնենք, որ Աբրամովիչը երկու անգամ թիմի գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրել ու երկու անգամ հեռացրել է Մոուրինյուին: Վերջին անգամ՝ 2015 թվականին: Հայտնի է, որ պորտուգալացին Լոնդոնում բնակարան ունի, որտեղ ապրում է իր ընտանիքը, իսկ ինքը Մանչեսթերում ապրում է հյուրանոցում:
Մոուրինյուն շարունակում է մնալ «Չելսիի» պատմության ամենահաջողակ մարզիչը՝ նվաճելով 3 չեմպիոնական տիտղոս, երեք Լիգայի Գավաթ ու երեք Անգլիայի Գավաթ:
‘