‘
«Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է անձամբ լուծել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի և ֆուտբոլիստների միջև ծագած խնդիրները: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Աբրամովիչը ցանկանում է միջամտել Դավիդ Լուիսի և Կոնտեի կոնֆլիկտին: Ըստ ԶԼՄ-ների՝ բրազիլացին վիճել է իտալացի մասնագետի հետ, ինչի պատճառով «Ման. Յունայթեդ»-ի դեմ խաղին չի հայտավորվել:
Շատերը կարծում են, որ Կոնտեն Լուիսի հետ Դիեգո Կոստայի պատճառով է վիճել, ում հետ նա ընկերություն է անում:
‘