‘Աբրամովիչը պատրաստ է Գվարդիոլային վճարել տարեկան 25 միլիոն եվրո’

620

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը նախկինի պես մտադիր է ակումբ բերել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, հաղորդում է ESPN-ը:

Ռուս օլիգարխը պատրաստ է իսպանացի մասնագետին առաջարկել տարեկան մոտ 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կկազմի 4 տարի, ինչը նշանակում է, որ բոլոր պարգեւավճարներով հանդերձ, Գվարդիոլան կարող է գրեթե 124 միլիոն եվրո վաստակել:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան արդեն հրաժարվել էր զբաղեցնել Ռոբերտո Դի Մատեոյի տեղը, որը պաշտոնանկ էր եղել լոնդոնյան ակումբում:

Նախորդ հոդվածը‘«Գրողուցավ»-ից. Արփի Ոսկանյան. Ֆանտազիա՝ էն թեմայով’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 10-ին` երթ’