‘Աբրամովիչը Ֆալկաոյի եւ Վիլիանի համար գումար չի խնայի’

570

Լոնդոնի «Չելսիի»  սեփականատեր, ռուս գործարար Ռոման Աբրամովիչը թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 150 միլիոն ֆունտ կհատկացնի, տեղեկացնում է Sunday Express-ը:

Պարբերականի տվյալներով, այդ գումարից 50 միլիոնը «Չելսին» կհատկացնի Մադրիդի «Ատլետիկոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին ձեռք բերելու համար: Եվս 35 միլիոն ֆունտ լոնդոնյան ակումբը մտադիր է վճարել Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանի համար:

Երկու ֆուտբոլիստներն են կարող են մրցակցել «Չելսիի» ներկայիս հիմնական հարվածային ուժի՝ իսպանացի Ֆերնանդո Տորեսի հետ:

Նախատեսվում է նաեւ թիմ վերադարձնել Ռոմելու Լուկակուին, որը վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Բրոմվիչում»:

Նախորդ հոդվածը‘Մի լուսանկարի պատմություն. Գեներալ Վիտալի Բալասանյանը՝ իր եւ Ալլահվերդի Բաղիրովի բանակցությունների մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Facebook-յան արձագանքներ. Ես միշտ շնորհակալ կլինեմ հեղափոխական նախագահ Տեր-Պետրոսյանին ‘