‘
Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը Նյու Յորքի շքեղ թաղամասում բնակարան է գնել 75 միլիոն դոլարով, հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները: Հինգերորդ ավենյուում գտնվող բնակարանն ունի վեց ննջասենյակ և կենտրոնական հսկա սրահ: Ինչպես նշում է New York Post-ը, Աբրամովիչը բանակցություններ է վարում առանձնատան մյուս բնակիչների հետ՝ նրանց բնակարանները նույնպես գնելու և առանձնատան միակ սեփականատերը դառնալու նպատակով:
Բրիտանական Daily mail-ը հիշեցնում է, որ 46-ամյա Աբրամովիչն արդեն իսկ աշխարհի ամենամեծ զբոսանավի, Չելսի ֆուտբոլային ակումբի, Լոնդոնում և Փարիզում՝ անշարժ գույքի սեփականատեր է, նրա ունեցվածքը գնահատվում է 10 միլիարդ դոլար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘