‘Աբրամ Բախչագուլյանը հերքել է աֆրիկյան ժանտախտի մասին լուրերը ‘

635

Աֆրիկյան ժանտախտի դեպքերի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ, այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքը՝ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:  

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի՝ ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչներն ահազանգել են, թե իրենց մոտ այս մեկուկես ամսվա ընթացքում 100-ից ավելի խոզ է սատկել, և իրենք կարծում են, թե խոզերը վարակվել են աֆրիկյան ժանտախտով, ինչը մի անգամ էլ է եղել:

Բնակիչների տեղեկացմամբ՝ այս տարվա ընթացքում համայնքի անասունները երբևէ չեն պատվաստվել, իսկ հիվանդությունն ախտորոշվում է միայն Մեծ Բրիտանիայում, քանի որ Հայաստանում լաբորատոր տեխնիկա չկա:

Նախորդ հոդվածը‘Հայկական ԱՆ-12-ը Էրզրումից մեկնել է Հալեպ ‘
Հաջորդ հոդվածը‘Լիբիայում մահապատժի են ենթարկել Քադաֆիի 5 կողմնակիցների ‘