‘
Հայ երիտասարդ շախմատիստները շարունակում են հաջողություններ գրանցել; Այս անգամ հայ շախմատեսերներին հպարտանալու առաիթ են տվել Դավիթ Շահինյանը և Տիգրան Հարությունյանը:
Մեր շախմատիստները Պարսկաստանի Սովմերասա քաղաքում մայիսի 8-13-ը անկացված «Աբրիշամ օփեն 2015» մրցաշարում փայլուն արդյունքի են հասել: ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանը, 9 հնարավորից 7 միավոր վաստակելով, զբաղեցրել է մրցաշարի առաջին հորիզոնականը։ Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, կրկին 7 միավորով զբաղեցրել է մրցաշարի 2-րդ հորիզոնականը։Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
‘