Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում ապրող ուկրաինացի փախստականները հակամարտության ավարտից հետո ստիպված կլինեն լքել երկիրը և վերադառնալ հայրենիք։
Այդ մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը։
«Պարզ է, որ երբ պատերազմն ավարտվի, բոլոր ուկրաինացիները տուն կուղարկվեն։ Ամեն դեպքում պետք է, որ նրանք վերականգնեն երկիրը»,- նշել է նա։
Վայդելը հավելել է, որ Ուկրաինայի փախստականները ԳԴՀ-ում երկարաժամկետ հեռանկար չունեն, իսկ նրանց սոցիալական վճարների հատկացումը սխալ որոշում էր։
ԳԴՀ-ն առնվազն 1 միլիոն ուկրաինացիների է ընդունել։
ԱԳՀ-ն առաջատար քաղաքական ուժերի մեջ միակ կուսակցությունն է, որը հանդես է գալիս հակառուսաստանյան պատժամիջոցները չեղարկելու և Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար Մոսկվային բանակցային գործընթացում ներգրավելու օգտին։ Կուսակցությունը չի պաշտպանում Կիևին զենքի մատակարարումը։