‘ԱԳՆ. Եգիպտոսում գտնվող ՀՀ 400-ից ավելի քաղաքացիները չեն տուժել’

614

Եգիպտոսում ներքաղաքական գործընթացների հետևանքով այս պահին այդ արաբական երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներից ոչ մեկը չի տուժել: Այս մասին

PanArmenian.net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Այս օրերին Եգիպտոսում են գտնվում 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ: Մենք օնլայն հետևում ենք իրադարձությունների ընթացքին», — ասել է Տիգրան Բալայանը:

Երեկ առավոտյան ԱԳՆ հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում ՀՀ քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից: Իսկ արդեն Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ խորհուրդ է տալիս զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից և որևիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +202 27374157:

Նախորդ հոդվածը‘Վերաբացվում է Բեյրութ-Երևան չվերթը ‘
Հաջորդ հոդվածը‘Եղեգնաձորում որդին անզգուշաբար վրաերթի է ենթարկել մորը, վերջինս մահացել է’