‘
Ադրբեջանը օրեցօր ավելի է հակադրվում միջազգային հանրությանը՝ շարունակելով ոտնահարել համամարդկային արժեքները, ասվում է ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարության:
«Ցնցված ենք Բաքվում Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանությամբ և մեր ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և մերձավորներին։ Երիտասարդ գյուղացուն իբրև դիվերսանտ ներկայացնելը, զանազան ստորացումների ենթարկելը, որոնք հակասում են թե՛ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին, թե՛ տարրական բարոյականությանը, զարհուրելի է և՛ իր էությամբ, և՛ ցինիզմի այն աստիճանով, որով դա մատուցվեց հանրությանը: Նման բարբարոսական ոճը բնորոշ է հայտնի ահաբեկիչներին, որոնք սկզբում պատանդին տեսախցիկի առջեւ նվաստացնում են, հետո՝ սպանում», — ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի նախօրեին հայտնի դարձավ, որ օգոստոսի 7-ին պատահաբար պետական սահմանը հատած եւ ադրբեջանական Աղբուլաղ գյուղում հայտնված, Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը մահացել է: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները նվաստացնում եւ բռնության ենթարկում Պետրոսյանին:
‘