‘ԱԳՆ հաղորդագրությունը Նալբանդյան-Դավութօղլու հանդիպման մասին’

597

Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական  հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ։ «Նախարարներն անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետագա գործունեությանը և ծրագրերին»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘«Կաֆելը տրաքում է» հնարքին հավատացած ոստիկանի գործով նախաքննությունը ավարտվել է’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ. Մասնավոր ներդրումները 1% աճի փոխարեն 7%-ով կնվազեն’