‘ԱԳՆ. Հայաստանի քաղաքացիների առաջին խումբն արդեն վերադարձել է Եգիպտոսից’

572

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աշխատանքներ է տանում Եգիպտոսում մնացած հայաստանցի զբոսաշրջիկների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ:

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ նախարարության գործադրած ջանքերի շնորհիվ Հայաստանի քաղաքացիների առաջին խումբն արդեն վերադարձել է հայրենիք:

Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ Air Cairo ավիաընկերությունը հայտարարել է, որ զբոսաշրջային Festa Tour ընկերությունն իրենց չի փոխանցել հայաստանցի զբոսաշրջիկների տեղափոխումն իրականացնելու համար նախատեսված գումարը:

Միաժամանակ զբոսաշրջային ընկերությունը վստահեցնում է, որ ամբողջ գումարը փոխանցվել է, սակայն բանկային օրվա ավարտի հետևանքով գործարքը դեռևս ավարտին չի հասցվել: Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է հայաստանցի զբոսաշրջիկների հետ:

Մինչև առաջին խմբի վերադարձը Շարմ էլ Շեյխում իրենց վերադարձին էին սպասում Հայաստանի 130 քաղաքացիներ:

 

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի մարմնավաճառուհիները սկսել են նախապատրաստվել 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը’
Հաջորդ հոդվածը‘Հոգեւորական. «Ես ի՞նչ իրավունք ունեմ խոսել պետական այրերի կանանց մասին»’