‘ԱԳՆ. ՀՀ դեսպանատունը կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ’

234

Մոսկվայում ՀՀ դեսպանատունը մշտական կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ՝ վերջինիս հնարավոր օժանդակություն ցուցաբերելու համար։ Հարությունյանն այժմ գտնվում է հիվանդանոցում, որտեղ, քննիչների փոխանցմամբ, հագուստի կարիք չկա։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից և ավելացնում, որ նոր զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում 46-ամյա Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսին։ Տեսագրության մեջ հստակ երևում է, որ բեռնատարի վարորդը ցանկացել է խուսափել բախումից և կտրուկ շրջադարձ է կատարել, սակայն բախվել է տրանսպորտային միջոցին և երկու մասի բաժանել այն։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ վարորդը ռուսական վարորդական իրավունք չի ունեցել, իսկ բեռնատարը դեռևս գարնանը հանված է եղել հաշվառումից։ Հրաչյա Հարությունյանը դատարանի դահլիճ է բերվել կանացի խալաթով:

Հարությունյանը չի ընդունում իր մեղքը` հայտարարելով, որ մեքենայի արգելակները չեն գործել: Նա կալանավորված է:

Նախորդ հոդվածը‘«Էլիտ Շանթ»-ի «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը արգելվել է’
Հաջորդ հոդվածը‘«Эхо Москвы» ռ/կ լրագրող. Հայ վարորդը և յակուտ քաղաքապետը’