‘ԱԳՆ. Հնարավոր զիջումների մասին «բազմիցս խոսել են նախագահն ու ԱԳ նախարարը» ‘

1746

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում  ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը օրերս հայտարարել էր այն մասին, որ ԼՂ հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է Ղարաբաղի հարակից 7 շրջանների վերադարձը: «Ես և Ուորլիքն (ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը-խմբ.) այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ այդ երկու տարածքները  դիտարկում են  որպես մեկ ամբողջություն: Եթե երկու կողմերն էլ այդ ընկալմամբ  առաջնորդվեն, ապա կարգավորում չի լինի:  Կարևոր է բոլորին հասկանալ, որ համաձայնության համար, կապված բուն ԼՂՀ հարցի կարգավորման հետ, կպահանջվի վերադարձնել հարակից 7 տարածքները` հանած միջանցքը. եւ եթե հակամարտության կողմերից որևէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով. ապա դրա համար շատ երկար ժամանակ  կպահանջվի, հակամարտությունն էլ  շատ երկար կտևի»,- մասնավորապես ասել էր դեսպանը:

Դեսպանի այս հայտարարությունը բուռն արձագանք էր գտել հասարակության շրջանում: Ու հաշվի առնելով այդ բուռն արձագանքն ու ՀՀ ԱԳՆ լռությունը, iLur.am-ը դիմեց ԱԳՆ մամլո ծառայություն՝ խնդրելով մեկնաբանել դեսպանի հայտարարությունն ու այդ կապակցությամբ ներկայացնել ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը: Եւ ահա թե ինչպիսի պատասխան ստացանք. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի կողմից հնարավոր զիջումների մասին բազմիցս խոսել են Հանարապետության նախագահն ու արտգործնախարարը»։ 

Նախորդ հոդվածը‘CBF –ը մտադիր է դատի տալ բժիշկներին՝ Նեյմարին առաջարկված ներարկումների համար’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Կարծում եմ` աշխարհի առաջնությունում կհաղթի Բրազիլիայի հավաքականը’