Ապրիլի 6-7-ին կկայանա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող շատ հարցեր, հացահատիկային գործարքի իրականացումը, միջազգային և տարածաշրջանային օրակարգերի հրատապ խնդիրներ, տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լավրովը Թուրքիա է այցելելու Չավուշօղլուի հրավերով։
Ինչպես նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, բանակցություններում նախատեսվում է քննարկել երկկողմ փոխգործակցության վիճակը և հեռանկարներն այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում՝ առևտուրը, էներգետիկան, զբոսաշրջությունը։ Նաև նախատեսվում է քննարկել տարբեր մակարդակներում երկկողմանի շփումների ժամանակացույցը։
Փոխանցում է tass.ru-ն։