‘ԱԳՆ ղեկավար. Թուրքիան կշարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը՝ ԵՄ-ի աջակցության առկայության դեպքում’

988

Եթե Եվրամիությունը աջակցի Թուրքիայի անդամակցությանն այդ կառուցին, Անկարան կշարունակի այդ գործընթացը, ինչը թուրքական արտաքին քաղաքականության ռռազմավարական նպատակներից է, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, երկուշաբթի հաղորդել է «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Սակայն եթե Եվրամիությունը նախաձեռնություն չդրևորի այդ հարցում, Թուրքիան չի  պնդի, և ամեն մեկը կգնա իր ճանապարհով»,- ասել է Դավութօղլուն: Ըստ նախարարի՝ այսօր Թուրքիան արդեն չի վախենում կորցնել որևէ երկրի՝ որպես ռազմավարական գործընկերոջ: Ավելի ու վելի շատ երկրներ են ձգտում հարաբերությունները չփչացնել Թուրքիայի հետ, ընդլայնել գործընկերությունն Անկարայի հետ, նշել է ԱԳՆ ղեկավարը:

Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերություններն սկսվել են 1964 թ. Անկարայում պայմանագրի ստորագրմամբ: ԵՄ-ի հայտարարության համաձայն՝ 2002 թ. ընդունված Կոպենհագենյան չափանիշները հիմնականն են Թուրքիայի՝ Եվրամիությաննն անդամակցելու հարցում: 2002 թ. ի վեր Թուրքիան լուրջ քաղաքական և տնտեսական բարեփոխումներ է իրականացրել՝ համաձայն Կոպենհագենյան չափանիշների: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններն սկսվել են 2005 թվականին և շարունակվում են մինչ օրս, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Սփրեդ` կարագի փոխարեն. կրկին Արմավիրում’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի իշխանությունները մեղադրել են ապստամբներին նավթահորերը հրկիզելու մեջ’