‘ԱԳՆ ղեկավար. Ուկրաինան մտադիր չէ թերհավաքված ռուսաստանյան գազի համար վճարել 7 միլիարդ դոլար ‘

638

Ուկրաինան մտադիր չէ, ըստ «Գազպրոմի» հետ պայմանագրի՝ թերհավաքված ռուսաստանյան գազի համար վճարել 7 միլիարդ դոլար: Այս մասին Բրյուսելում  իր առաջին աշխատանքային օրը The Wall Street Journal թերթին և  Dow Jonew Newswire գործակալությանը տրված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար  Լեոնիդ Կոժարան, որն, ի դեպ, Բրյուսելում քննարկում է փետրվարի 25-ին Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի անցկացման նախապատրաստության հետ կապված հարցերը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Ուկրաինա-ռուսաստանյան փոխհարաբերությունները բնութագրելով որպես «ամուր»՝ նա հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունը հուսով է ռուսաստանյան գազի ներմուծման հետ կապված խնդիրները լուծել բանակցությունների միջոցով: Անդրադառնալով «Գապրոմի»՝ ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերությանը ներկայացրած 7 միլիարդ դոլարի հաշվին՝ Կոժարան նշել է, որ Ուկրաինան չի վճարի այն: «Մենք այդ հաշիվը չենք ընունում որպես այդպիսին: Մենք մտադիր չենք վճարել: Կառավարությունն ապացուցել է, որ մենք կարող ենք դիմակայել ցանկացած ճնշման»,- ասել է Կոժարան ու հավելել. «Մի քանի տարի անց արդեն ռուսաստանյան գազի կարիքը չի լինի: Եթե Ռուսաստանը դրան է ձգտում, հենց դա էլ կստանա: Ամեն ինչ շատ պարզ է. Ուկրաինան չի կարող իրեն թույլ տալ հազար խորանարդ մետր գազի դիմաց վճարել 500 դոլար: Մենք ուզում ենք, որ գազի գինը գոնե այնքան լինի, որքանով Ռուսաստանն այն վաճառում է Գերմանիային»,- ասել է ԱԳ նախարարը:

Նախորդ հոդվածը‘Երևանում բացվեց Եվրոպական Միության նոր կենտրոնը’
Հաջորդ հոդվածը‘Ատամնաբույժները բողոքի ակցիա անցկացրեցին Կառավարության դիմաց (ֆոտոշարք)’