‘
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Հալեպի հայ կաթողիկե եկեղեցու հրթիռակոծումը՝ նշելով, որ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Հալեպի հայ կաթողիկե «Սրբուհի Ռիտա» եկեղեցու հրթիռակոծումը, որի հետևանքով լուրջ վնասներ են պատճառվել։
«Սրբավայրերի դեմ ոտնձգություններն անընդունելի են և ի ցույց են դնում դրանց հեղինակների բարբարոսական և վայրագ բնույթը։
Միջազգային հանրությունը պետք է բազմապատկի ջանքերը՝ կանխելու նման հանցագործությունները, բացառելու քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների և սրբավայրերի դեմ ուղղված ոճրագործությունները»,-նշվում է Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ:
Նշենք, որ հունվարի 9-ին Հալեպում հրթիռակոծման էր ենթարկվել Հալեպի հայ կաթողիկե համայնքի «Սրբուհի Ռիտա» եկեղեցին: Ինչպես հաղորդել էր Հալեպի «Գանձասար» թերթը, կառույցը մասամբ քանդվել է:
‘