‘ԱԳՆ մամլո խոսնակ. Ադրբեջանի ԱԳՆ-ն ապատեղեկատվություն է տարածում’

1050

Հունվարի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել էր, թե բանակցությունների հիմքում ընկած է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը»:

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել, ասելով է իր սրտի ուզազծը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն: Դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրում է, ինչը ևս մեկ արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճի», — գրում է Բալայանը: 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ծաղրանկարը. գազի վերջին թանկացումների «արդյունքը»’