‘ԱԳՆ նախարարը ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցչին’

816

Մարտի 28-ին ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոյին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Բրեդլի Բուսետտոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ տարբեր միջազգային կառույցներում աշխատանքի հարուստ փորձը կնպաստի Հայաստանում նրա առաքելության իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՄԱԿ-ի նորանշանակ ներկայացուցիչը վստահեցրել է, որ հետամուտ է լինելու Հայաստանի և ՄԱԿ-ի համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մշտապես աջակցություն է ցուցաբերել Հայաստանի կառավարությանը անցած տարիների ընթացքում Հազարամյակի զարգացման ծրագրի իրականացման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակում ԱԳՆ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցչության միջև հետագա համագործակցության սերտացման շուրջ:

Նախորդ հոդվածը‘Մեսին այս մրցաշրջանում ավելի շատ գոլ է խփել, քան Եվրոպայի թոփ-8 առաջնությունների 107 ակումբ’
Հաջորդ հոդվածը‘Երևանի և Ստեփանակերտի միջև առաջին չվերթը կարող է կայանալ այս գարնանը. ԼՂՀ վարչապետ’