‘ԱԳՆ-ն անտեսանելի ժապավեննե՞ր է գնում ‘

786

Արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունն այս տարվա հունիսի 11-ին ապրանքների գնման պայմանագիր է կնքել «Նոյան Տապան» ՍՊԸ-ի հետ՝ 42 հազար դրամ արժողությամբ ծաղկեպսակների համար նախատեսված 6 եռագույն ժապավենի ձեռք բերման վերաբերյալ:

Ուշագրավ այն է, որ երբ մենք քիչ առաջ փորձեցինք «Նոյան Տապան» ՍՊԸ-ից ճշտել, թե նման եռագույն ժապավենները որքա՞ն արժեն իրենց խանութում, այնտեղից մեզ պատասխանեցին, որ իրենք նման ժապավեններ ընդհանրապես չեն վաճառում: 

Նախորդ հոդվածը‘Ալո՜, ալո՜, բնապահպանության նախարարությունն է զանգում’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Չախալյանը երկու ամսով կալանավորվել է’