‘ԱԳՆ-ն առայժմ ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպման լուրը’

858

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին տեղյակ կպահվի պատշաճ ժամկետերում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Էլմար Մամեդյարովի կողմից հունվարի 14-ին արված այն հայտարարությանը, թե նախարարները կհանդիպեն Փարիզում հունվարի 28-ին:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ այդ հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, սակայն հանդիպման օրակարգը դեռ հստակեցված չէ:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 6-ին Դուբլինում:

 

Նախորդ հոդվածը‘Ֆլեշմոբ. «Մետրոյում՝ առանց շալվարի» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մինսկում անհայտ անձինք կտրել են ընդդիմադիր ակտիվիստուհու մազերը’