‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է Իսլամական պետություն, ականապատել և պայթեցրել է Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Այս կապակցությամբ Արտաքին գործերի նախարարությունը տարածել է պաշտոնական հաղորդագրություն, որով խստորեն դատապարտում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից:
«Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կողչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը:
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
‘