ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին հունգարացի գործընկերոջ՝ Պետեր Սիյյարտոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, թե Պեկինը մտադիր չէ պասիվորեն հետևել ուկրաինական հակամարտության սրացմանը, երկուշաբթի տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ-ն։
«Մեր երկիրը այն պետություններից չէ, որը կապ ունի Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակի հետ, սակայն մենք մտադիր չենք ձեռքներս ծալած նստել և կողքից պասիվ հետևել, թե ինչ է կատարվում,- Վան Իի խոսքն է մեջբերել արտաքին քաղաքականության գերատեսչությունը։- Ուկրաինական ճգնաժամը ուժեղ հարված է հասցնում ոչ միայն Եվրոպային, դրա բացասական հետևանքներն արդեն զգացվում են ամբողջ աշխարհում»։
ԱԳՆ ղեկավարը հավաստիացրել է, որ Պեկինը մտադիր չէ «կրակին յուղ ավելացնել» և համառորեն «կնպաստի խաղաղ բանակցությունների կայացմանը»։
Փոխանցում է tass.ru-ն։