‘ԱԳՆ-ն սովորություն ունի հերքել անհերքելին. Մամուլ’

771

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ընտանիքն ապրում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Դա է պատճառը, որ Նալբանդյանը իր գրեթե բոլոր պաշտոնական այցերը կատարում է Փարիզ մուտք գործելով: Սակայն ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, թերթի գրավոր հարցմանն ի պատասխան, նշել է. «Ձեր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի ընտանիքը բնակվում է Երևանում: Սխալ է նաև տեղեկությունը, թե բոլոր այցերի մեկնելիս ԱԳ նախարարը կատարում է Փարիզ մուտք գործելով»: Բայց քանի որ ԱԳՆ-ն սովորություն ունի մշտապես հերքել անգամ անհերքելի տեղեկությունները, ուստի «Ժողովուրդ»-ը տվյալ դեպքում հակված է վստահել իր աղբյուրներին:

Նախորդ հոդվածը‘Ծառուկյանը մտադիր է գնել «Արմավիան». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’