‘
Ուրբաթ երեկոյի դրությամբ՝ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պոռոշենկոյի երդմնակալության արարողությանն իրենց մասնակցությունը հաստատել են 56 արտասահմանյան պատվիրակություններ, հաղորդել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
Ըստ նրա՝ առնվազն 23 արտասահմանյան պատվիրակություններ կներկայանան պետությունների առաջնորդների, վարչապետների, խորհրդարանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մակարդակով: Պատվիրակությունների մի մասը կներկայանա փոխվարչապետների և արտաքին գործոց նախարարների մակարդակով:
Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պոռոշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ հունիսի 7-ին: Փոխանցում է Interfax-ը:
‘