Մեկնաբանել են Մոլդովային անօդաչուներ մատակարարելու ԵՄ-ի պլանները

157

Մոլդովային անօդաչուներ մատակարարելու՝ Եվրամիության ծրագրերը Ռուսաստանում հարցեր են առաջացնում նման քաղաքականության իրական նպատակների մասին, մանավանդ Մոսկվայի հանդեպ Բրյուսելի բացահայտ թշնամական պահվածքի պարագայում, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Նա հիշեցրել է, որ ռուսաստանյան կողմը բազմիցս «մտահոգություն է հայտնել Մոլդովային հյուսիսատլանտյան կառույցների հետ ակտիվ համագործակցության մեջ ներքաշելու կապակցությամբ»։

Ռուդենկոն նշել է, որ «անկասկած՝ սեփական անվտանգության ապահովումը յուրաքանչյուր պետության ներքին գործն է»։ «Սակայն կասկածելի է, որ այդ անվտանգության ամրապնդմանը նպաստելու է ռազմական ներուժի կտրուկ հզորացումը մի հանրապետությունում, որը պաշտոնապես հայտարարել է իր չեզոք կարգավիճակը»,- ասել է Ռուդենկոն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըAS. Իսպանական գրանդները միացել են Զախարյանի տրանսֆերային մրցավազքին
Հաջորդ հոդվածըԿադիրովը հայտարարել է, որ «մեկ այլ գերատեսչություն» չի տեղափոխվի