‘ԱԳՆ ՊԱԾ-ն պետբյուջեից գումար է հատկացրել «Փլեյ Սիթիում» զվարճանքի համար ‘

1970

2013 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարության  աշխատակազմի «Պետական արարողարկարգի ծառայություն» գործակալությունը պետբյուջեից 117 հազ. դրամ է վճարել՝ ոչ ավել, ոչ պակաս ժամանցային խաղերի ծառայության մատուցման համար: Այդ մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:

Այդ ծառայությունը մատուցել է «Ֆասթ Քարթ» ՍՊԸ-ն, ում պատկանում է հայտնի «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնը: Հիշյալ 117 հազ. դրամը վճարվել է, մասնավորապես, մանրագնդակների, քարթինգի, ավտոդրոմի, ավտոմնատ խաղերի և այլ ծառայությունների համար:

Անհասկանալի է, թե ԱԳՆ-ին պատականող գործալությունը ի՞նչ հիմնավորմամբ եւ նպատակներով է պետական միջոցներ վատնել զվարճանքի վայրում, օրինակ՝ ավտոմատ խաղերից օգտվելու համար:

iLur.am-ն այս առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով երեկ հարցում է ուղարկել ԱԳՆ-ի մամլո ծառայություն, սակայն դեռևս պատասխան չի ստացել:

Նախորդ հոդվածը‘Վարչապետին օֆշո՞ր էր պետք հեղինակազրկվելու համար…’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. ՎՊ-ի հաշվետվությունը հրաշալի շոու է՝ երեք արարով’