‘ԱԳՆ. Վրաստանը «խորապես մտահոգված» է Ռուսաստանի զորավարժությունների առիթով’

951

Պաշտոնական Թբիլիսին «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովի ջրերում՝ Վրաստանից ոչ հեռու, Ռուսաստանի կողմից «անակնկալ» սկսված զորավարժությունների առիթով: Ինչպես ասված է ուրբաթ օրը Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, «այդ զորավարժություններն անսովոր են, չնախատեսված և դուրս են սովորական զորավարժությունների շրջանակից»: Վրացական կողմը մտահոգված է, որ իր սահմանների մոտ անցկացվում են լայնածավալ զորավարժություններ, որոնց մասնակցում են 7 հազար զինվորականներ և 30 ռազմանավեր, ընդ որում՝ չի հաղորդվում զորավարժությունների ավարտի, խնդիրների և նպատակների մասին: «Այդ զորավարժությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում 2011 թ. Վիեննայի կոնվենցիային՝ «Վստահության և անվտանգության ամրապնդման մասին», ինչպես և զորավարժությունների ծավալը չի համապատասխանում առկա սպառնալիքներին: Այդ գործողությունները հակասում են Եվրոպայում կայունության հաստատման սկզբունքներին»,- ասված է հայտարարությունում: Ընդգծվում է նաև, որ Վրաստանը մտահոգված է Ռուսաստանի «սադրիչ» և «անակնկալ» գործողությունների և Վրաստանի օկուպացված տարածքների (Աբխազիա և Հարավային Օսիա) գոտում տեղակայված ռուսաստանյան ռազմական ուժերի հավանական օգտագործման առթիվ: Վրաստանը դիմել է միջազգային հանրությանը՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու խնդրանքով, որպեսզի վերջինս  կատարի 2008 թ. օգոստոսի 12-ի՝ կրակը չվերսկսելու վերաբերյալ պայմանագիրը, հաղորդում է Trend-ը:

 

Նախորդ հոդվածը‘Կյանքից հեռացել է Վալերի Զոլոտուխինը’
Հաջորդ հոդվածը‘Իրաքի և Աֆղանստանի պատերազմները ԱՄՆ-ին 4 տրիլիոն դոլար կարժենան’