‘Ագուերոն ԱՊԼ-ի պատմության ամենավտանգավոր հարձակվողն է ‘

757

Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարիերայի, հավանաբար, լավագույն փուլում է:

Daily Mail պարբերականը ուշագրավ վիճակագրություն է հրապարակել, որից հետևում է, որ Ագուերոն Անգլիայի պրեմիեր լիգայի պատմության դեռևս ամենավտանգավոր հարձակվողն է: «Մանչեսթեր Սիթիի» կազմում Սերխիոն առաջնությունում անցկացրել է 101 խաղ և խփել է 66 գոլ. 1 գոլ խփելու համար Ագուերոյից պահանջվում է 108 րոպե:

Այս ցուցանիշով երկրորդ հորիզոնականում է «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին` 121,8 րոպե 1 գոլ խփելու համար, լավագույն եռյակը եզրափակում է հայտնի մանկունյանցի Ռուդ վան Նիստելռոյը. 1 գոլ խփելու համար նրան անհրաժեշտ է եղել 128.2 րոպե:

Ուշագրավ է, որ չորրորդ հորիզոնականում մեքսիկացի Խավիեր Էրնանդեսն է` Չիչարիտոն, ով այդպես էլ չդարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարը. «կարմիր սատանաների» կազմում անցկացրած 102 խաղում նա խփել է 37 րոպե, ինչը կազմում է 129,6 րոպեում` 1 գոլ:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է Չինաստանի անվտանգության ծառայության նախկին ղեկավարը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում դժգոհ են գաղտնալսման օրենքներից’