‘ Ագուերոն հաղթանակ է պարգևում «Մանչեսթր Սիթիին» (տեսանյութեր)’

821

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» տանը 3:2 հաշվով հաղթեց փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած Մյունխենի «Բավարիային», որը 20-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով:

Առաջին խաղակեսում մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիան վերջին հույսի խախտման համար հեռացվեց խաղադաշտից, իսկ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն 11 մետրանոց հարվածով առաջ մղեց մանչեսթերցիներին: Թվում էր, թե դաշտի տերերը ստացել են լավ առավելություն, սակայն մինչև ընդմիջման գնալը «Բավարիան» ոչ միայն խփեց պատասխան գոլը, այլև առաջ անցավ հաշվի մեջ: 40-րդ րոպեին իսպանացի Խաբի Ալոնսոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 5 րոպե անց լեհ հարձակվող Ռոբերտ Լրանդովսկին առաջ մղեց հյուրերին:

Ընդմիջումից հետո Անգլիայի չեմպիոնին երկար ժամանակ չէր հաջողվում գրավել մրցակցի դարպասը, սակայն վերջանամասում մյունխենցիների պաշտպանությունը տեղի տվեց: 80-րդ րոպեին Ագուերոն հավասարեցրեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակում նաև հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Սիթիին»՝ պահպանելով խմբից դուրս գալու հնարավորությունը:

 

ՄԱՆՉ. Ս. – ԲԱՎԱՐԻԱ

3-2 (1-2)

MC

 

1-0՝ Սերխիո Ագուեռո 21՛ (11մ), 1-1՝ Չաբի Ալոնսո 40՛, 1-2՝ Ռոբերտ Լեվանդովսկի 45՛, 2-2՝ Սերխիո Ագուեռո 85՛, 3-2՝ Սերխիո Ագուեռո 90՛

 

ՄԱՆՉ. Ս.. 1.Ջո Հարտ, 3.Բակարի Սանյա (5.Պաբլո Սաբալետա, 68), 4.Վենսան Կոմպանի, 20.Էլյակիմ Մանգալյա, 22.Գաել Կլիշի, 6.Ֆերնանդու Ռեժես, 7.Ջեյմս Միլներ (35.Ստեֆան Յովետիչ, 66), 8.Սամիր Նասրի, 15.Խեսուս Նավաս, 18.Ֆրենկ Լեմպարդ, 16.Սերխիո Ագուեռո (26.Մարտին Դեմիկելիս, 90)

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 5.Մեհդի Բենատիա, 13.Ռաֆինյա, 17.Ջերոմ Բոատենգ, 18.Խուան Բեռնատ, 3.Չաբի Ալոնսո, 7.Ֆրանկ Ռիբերի (31.Բաստյան Շվայնշտայգեր, 81), 20.Սեբաստյան Ռոդե (4.Դանթե, 25), 34.Պիեր-Էմիլ Հյոյբյերգ, 9.Ռոբերտ Լեվանդովսկի (11.Ջերդան Շակիրի, 84), 10.Արյեն Ռոբեն

 

Հեռացում՝ Մեհդի Բենատիա 20՛ (Բ)
Զգուշացում՝ Գաել Կլիշի 60՛ (Մ), Պաբլո Սաբալետա 89՛ (Մ), Սերխիո Ագուեռո 90՛ (Մ), Մանուել Նոյեր 78՛ (Բ)
Մրցավար՝ Պավել Կրալովեց (Չեխիա)

 

44

ԳՆԴԱԿԻ %

56

11 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (4)

14

ՏՈՒԳԱՆՔ

15

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

0

7

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

H խմբում Դոնեցկի «Շախտյորը» Կիևում նվազագույն հաշվով պարտվեց Բիլբաոյի «Աթլետիկին»:

Նախորդ հոդվածը‘Մեսսին ռեկորդային հեթ-տրիկի հեղինակ, «Չելսիի» տպավորիչ հաղթանակը (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների ներմուծման հարցը մնում է բաց. «Ժողովուրդ»’