‘Ագուերո. «Դաշտում Մեսսիի հետ ընկերությունն ավարտվում է»’

665

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հերթական անգամ նշել է, որ «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղերում իրեն չի խանգարելու մտերմությունը կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին:

«Հասկանալի է, որ դաշտում չի կարող ընկերություն լինել: Երկուսս էլ կենտրոնացած ենք մինչեւ հանդիպման վերջին վայրկյանները մեր թիմերի համար առավելագույնն անելու մտքի վրա: Սա նոր խաղ է, իսկ «Մանչեսթեր Սիթին» տարբերվում է անցյալ տարվա թիմից:

Նույն բանն էլ կարելի է մրցակցի համար ասել: Երկու թիմերն էլ ուժեղացել են նոր ֆուտբոլիստներով, այնպես որ տեսնենք՝ ինչպես կդասավորվեն իրադարձությունները: Մի բան կարող եմ վստահ ասել՝ երկու հանդիպումներն էլ հետաքրքիր են լինելու»,-ասել է Ագուերոն

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Կոնգրեսը շարունակելու է մնալ պայքարող և դիմադրությունը կազմակերպող օջախ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիայի» նախագահ. «Ուլտրաների մուտքը մարզադաշտ կարգելվի»’