‘
Մադրիդի «Ռեալը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին և ուսումնամարզական հավաք է անցկացնում Ամերիկայում: Այդ առիթով թիմը ստուգողական հանդիպումներ կանցկացնի «Չելսիի», ՊՍԺ-ի և «Բավարիայի» հետ:
Ամերիկայում` Մոնրեալի հյուրանոցներից մեկի առջև, «Ռեալի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմայի վրա հարձակվել մի երկրպագու:
Ինչպես տեղեկացնում է «The Sun»—ը, վերջինս սկզբում խնդրել է լուսանկարվել ֆուտբոլիստի հետ, ապա հարձակվել է Կարիմի վրա: Անվտանգության աշխատակիցներն օգնության են հասել և հեռացրել ագրեսիվ երկրպագուին:
Հիշեցնենք, որ Բենզեման չմասնակցեց Եվրոպայի 2016 թ. առաջնությանը, քանի որ հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամից հրավեր չէր ստացել: Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» կազմում մասնակցել է 27 հանդիպման` դառնալով 24 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
‘